Foto

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան արդեն գործում է

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադ կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամրջի վերանորոգման աշխատանքները, տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման:

Այսպիսով, վերանորոգման աշխատանքների արդյունքում իրականացվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքներ, նոր տեսք հաղորդվեց կամրջի եզրաքարերին:

Կամուրջների շահագործումը երկարեցնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։

Ենթակառուցվածքների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար», - Facebook-ում գրել է Ավինյանը:

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան արդեն գործում է