Foto

Մոսկվայի դատարանը 14.6 մլն ռուբլով տուգանել է Telegram-ին

Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը Telegram-ին 14.6 մլն ռուբլով (շուրջ 176 հազար դոլար) տուգանել է արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը դատարանի դահլիճից։

Դատարանի հիմնավորման մեջ գրված է, որ Telegram-ը չի կատարել ՌԴ իշխանությունների պահանջը և չի հեռացրել Ռուսաստանում արգելված բովանդակությունը։

Telegram-ը Ռուսաստանում նմանատիպ գործերով նախկինում ևս բազմիցս տուգանվել է։

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ Ռուսաստանը հուլիսի վերջին էր քրեական գործ հարուցել և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել՝ «ահաբեկչական գործունեությանն աջակցելու» մեղադրանքով։