Ավտոբուսների շարժը սկսվել է Ղրիմի կամրջով, որը նախկինում հասանելի էր միայն մեքենաների անցման համար, այս մասին ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։
«Այսօր առավոտյան ավտոբուսները սկսել են շարժվել երկու ուղղություններով», - ասվում է հաղորդագրությունում։
Տրանսպորտի նախարարությունը հիշեցրել է, որ նախկինում ավտոբուսներ էին ուղարկվում լաստանավային անցում, իսկ այժմ Ղրիմի կամրջով ուղևորափոխադրումներ են իրականացվում մերձքաղաքային գնացքներով, մարդատար վագոններով, միջքաղաքային գնացքներով և ավտոբուսներով։
Ավտոբուսների վերականգնված երթևեկությունը վերադարձել է բնականոն հուն, «ՏԱՍՍ»-ին հայտնել է Կերչի քաղաքապետ Սվյատոսլավ Բրյուսակովը։
Նա հավելել է, որ կամրջով ծանր մեքենաների անցման հարցը դեռ լուծվում է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել։ Փլուզվել էին դեպի թերակղզի գնացող կամրջի ավտոմոբիլային հատվածի երկու բացվածքները։ Չորս մարդ մահացել է։