Foto

127 ծառ և խաչքար Գյումրիի Հերոսների պուրակում՝ ի հիշատակ 44-օրյայում անմահացած հերոսների

Գյումրիի Հերոսների պուրակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ խաչքար է բացվել՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ 44-օրյայում Գյումրին 127 զոհ է տվել։ Պուրակում նաև խորհրդանշական թվով՝ 127 հատ ծառ է տնկվել։ Հիշատակի ծառուղին ևս նույն խորհուրդն ունի, ինչ՝ խաչքարը․ սերունդներին մշտապես հիշեցնել հավերժի ճամփորդ դարձած տղաների անձնազոհությունը։