Foto

Իլոն Մասկն ասել է վերջին 60 տարվա ընթացքում միջուկային աղետի ամենաբարձր ռիսկի մասին

Աշխարհն այժմ գտնվում է վերջին 60 տարվա ընթացքում միջուկային աղետի ամենամեծ վտանգի տակ: Այս մասին Twitter-ում հայտնել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։

«Հիանալի կլինի, եթե մի օր մարդկությունը դադարի իրեն նշանառության տակ առնել միջուկային զենքով, որը կկործանի երկրի վրա գրեթե ողջ կյանքը», - գրել է նա:

Գործարարի խոսքով՝ ամեն տարի զրոյից տարբեր շանս կա, որ զենքը գործարկվի։ «Մենք այժմ գտնվում ենք վերջին 60 տարվա ընթացքում ամենաբարձր ռիսկի տակ», - հավելել է նա:

Մասկը նաև հոկտեմբերի սկզբին խոսել էր միջուկային հակամարտության աճի ռիսկի մասին։ «Միջուկային պատերազմի հավանականությունը արագորեն աճում է»,- գրել էր: