Foto

Իրանը Հայաստանում ավտոմեքենաներ կարտադրի. մանրամասներ

Իրանը Հայաստանում ավտոմեքենաների արտադրության գործարան կկառուցի:

Այդ մասին հայտարարել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրզա Փեյմանփաքը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության համար գործարան կառուցելու վերաբերյալ:

«Իրանական ավտոարտադրողը և Հայաստանից ներդրողը պատրաստակամություն են հայտնել համագործակցել այս ուղղությամբ: Այս հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության միջոցով»: