Foto

Պատրաստ լինել տարբեր սադրանքների. Լուկաշենկո

Պետք է պատրաստ լինել ԱՊՀ ողջ շրջագծով ամենատարբեր սադրանքների, այս մասին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում  հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Բելտա»-ն:

«Ցավոք սրտի, այն, ինչի մասին մենք երկար տարիներ խոսում էինք, իրականություն դարձավ։ Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ։ Իսկ Ուկրաինան այստեղ ընդամենը պատրվակ է», - ասել է Բելառուսի ղեկավարը:

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը տնտեսական ու ֆինանսական հարձակումների առաջնագծում են։

«Բայց ես կարծում եմ, որ այստեղ բոլորը հասկանում են, որ արևմտյան ստրատեգների իրական նպատակները շատ ավելի լայն են՝ եվրասիական տարածքը բաժանել ազդեցության ոլորտների և օգտագործել մեր երկրները որպես հումք և արդյունաբերական հավելումներ: Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սադրանքների», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։