Foto

ԵԽԽՎ համազեկուցողները դատապարտել են Ադրբեջանի զինուժի անմարդկային վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», - ասել են Խորհրդի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Էբերգը (Շվեդիա):

Նրանք նշել են, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը։

«Հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացնում է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները

Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։

«Միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական լուծում կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի երկու պետությունների ժողովրդին»,- եզրափակել են նրանք։