ԵՄ հինգ երկրներ համատեղ հայցով դիմել են Եվրահանձնաժողովին՝ գազի գնի բարձրացումը սահմանափակելու երկու տարբերակ ուսումնասիրելու եւ հնարավոր լուծումներ առաջարկելու համար՝ փորձելով զսպել գների աճը, հայտնել է Հունաստանի էներգետիկայի նախարարությունը:
Եվրամիությունը հաջորդ շաբաթ գազի համատեղ գնումներ գործարկելու եւ գազի գնի այլընտրանքային հենանիշ մշակելու առաջարկներ կներկայացնի, սակայն չորեքշաբթի ԵՄ նիստի ժամանակ չի որոշվել, թե կներառի արդյոք փաթեթը գազի գների սահմամնափակում, հաղորդում է Reuters-ը:
ԵՀ-ին ուղղված նամակում Հունաստանի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների եւ Լեհաստանի էներգետիկայի նախարարներն առաջարկել են համապատասխան պայմանագրերում փոփոխել Հոլանդիայի TTF գազի գնի հղումները՝ ԵՄ իրավական եւ/կամ կարգավորիչ միջոցառման միջոցով:
Բրյուսելն ասում է, որ անհրաժեշտ է նոր ինդեքս, քանի որ TTF-ի հիմնական վերահսկիչ ցուցանիշը հիմնված է խողովակաշարերի մատակարարումների վրա եւ այլեւս չի ներկայացնում այնպիսի շուկա, որտեղ հեղուկ բնական գազն ավելի շատ է:
Նախարարները նաեւ ցանկանում են, որ ԵՄ-ն ուսումնասիրի գազի մեծածախ գների սահմանը եւ առաջարկի եւ պահանջարկի համապատասխանության առանձին մեխանիզմը, եթե այդ սահմանը գերազանցվի արտաբորսային տրանսակցիաների եւ տենդերների միջոցով:









