Foto

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կխստացնի պայքարը դոպինգի դեմ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը Հռոմում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը դոպինգի դեմ պայքարում, կառավարման և սահմանադրության բարելավման գործընթացում: Վերանայվել են կատարված աշխատանքները և ստանձնած պարտավորությունները: IWF- ի հակադոպինգային ծրագրի ուժեղացումը նիստի օրակարգի առանցքային կետն է եղել:

Աշխատանքների հետագա բարելավման առաջարկները ներառում են հետաքննական լիազորությունների ընդլայնում, մասնագիտական կրթության բարելավում, ազգային ֆեդերացիաների համար թեստավորման նվազագույն պահանջների ներդրում, հետախուզության և հետաքննության ռեսուրսների տրամադրում:

«Մաքուր մարզիկների» պաշտպանությունն է առաջնորդող սկզբունքը «Փարիզ – 2024» օլիմպիական խաղերի որակավորման համակարգը թարմացնելու առաջարկությունում: