Գերմանական Spiegel թերթը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինան Գերմանիայից արդեն ստացել է IRIS-T SLM զենիթահրթիռային առաջին կայանը։
Ըստ Spiegel-ի՝ տեղափոխումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը լեհ-ուկրաինական սահմանին։
Երկուշաբթի օրը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այս ստորաբաժանման Ուկրաինա առաքման մասին։ Գերմանիան խոստացել է եւս 3 այդպիսի կայան։









