Ղրղզստանի, Հայաստանի և Ղազախստանի՝ ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից հրաժարվելը չի նշանակում, որ նրանց և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների ամրապնդման համաժողովին և ԱՊՀ գագաթնաժողովին։ Այդ միջոցառումների շրջանակում, նրա խոսքով, Պուտինը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպումներ։









