Foto

Կիևի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է․ Պուտին

Կիեւի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կիեւի վարչակազմն իր գործողություններով փաստացի իրեն դրել է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ նույն հարթակի վրա... Այս տեսակի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն պարզապես անհնար է»,- ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ: