Foto

Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Խորապես ցնցված եմ Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի հարձակումներից։ Նման գործողությունները 21-րդ դարում տեղ չունեն։ Ես խստորեն դատապարտում եմ դրանք»,- նշել է Բորելը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ է. «ԵՄ-ի կողմից լրացուցիչ ռազմական աջակցությունը ճանապարհին է»։