• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Եվրահանձնաժողովի ղեկավարն ազդարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում Եվրահանձնաժողովը մշակել է միջոցներ, որոնք կբացառեն դրանք շրջանցելու «սողանցքները», ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք մշակել ենք պատժամիջոցների ութ փաթեթ եւ յուրաքանչյուրի օրինակով սովորել, թե ինչպես փակենք դրանցից շեղվելու «սողանցքները»։ Մենք հիմա հերթական փաթեթն ենք ազդարարում, որով նախատեսվում են միջոցներ, թե ինչպես անհնար դարձնենք այդ շրջանցումները»,- տեղեկացրել է նա Տալլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ բոլոր քաղքացիները կամ կազմակերպությունները, որոնք կբռնվեն Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու մեջ, «կներառվեն մեր ցուցակում, եւ սա զսպման շատ կարեւոր գործոն է, մենք չենք ցանկանում, որպեսզի երրորդ պետություններն օգտագործվեն որպես «սողանցքներ» մեր պատժամիջոցների դեմ»։

Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիության մտցրած արտահանման արգելքները «շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»։

«Օրինակ, դանդաղել է բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտադրությունը, ազդեցություն է եղել ռազմական տեխնոլոգիայի համալիրների վրա, ինչն էլ մեր նպատակն է։ Դա վերաբերում է նաեւ ավտոմեքենաների արտադրությանը, որը գրեթե կանգնել է»,- նշել է նա։

Նա խոստացել է, որ առաջիկա երկու շաբաթներին «մենք հանձնաժողովում կառաջարկենք, թե ինչպես վերահսկողության տակ պահենք գազի եւ էլեկտրաէներգիայի գները»։ «Նպատակը նախկինի պես այն է, որպեսզի խուսափենք ռուսական շանտաժից»,- ավելացրել է ֆոն դեր Լյայենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարության «էներգետիկ պատերազմից» «Եվրոպայի քաղաքացիներին պաշտպանելու» անհրաժեշտության մասին, ինչի հետեւանքով բարձրացել են էներգակիրների գները։

Նա նաեւ ընդգծել է, որ «Եվրամիությունը, Միացյալ Նահանգների հետ միասին, պատերազմի սկզբից Ուկրաինայի ամենամեծ կողմնակիցն է» եւ խոստացել է ապահովել Ուկրաինայի կայուն ֆինանսավորումն առաջիկա ամիսներին։

Ֆոն դեր Լյայենը խոսել է նաեւ Եվրամիության սահմանների խիստ վերահսկողություն սահմանելու մասին. «Ուստի, Եվրահանձնաժողովը ցուցում է տվել անդամ պետություններին խստացնել երկրների սահմանային վերահսկողությունը»։

«Մենք պետք է նաեւ պաշտպանենք կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքը։ Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այլ դեպքերի, ինչպիսին էր, օրինակ, «Հյուսիսային հոսքինը»,- ասել է նա։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ՀՀԿ-ն կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ․ պատրաստ ենք քննարկել վարչապետի ցանկացած թեկնածություն․ Հայկ Մամիջանյան


    Մենք հարգում ենք բարեկամ և հարևան երկրների ինքնիշխանությունը և դեռ հավատում ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները․ Փեզեշքիան


    Միասին ունենալու ենք Ուժեղ Հայաստան․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Տատ ջան, կողքիդ ենք, դու էլ մեզ թիկունք եղիր: Միասին ունենալու ենք Ուժեղ Հայաստան: Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հայտարարություններին։ Ավելին՝ տեսանյութում։


    Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պшտերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի Սարգսյան


    Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


    ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր


    ՀԱՊԿ-ում քննարկվել է տեղեկատվական անվտանգության ապահովման հարցը


    Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիuտիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար


    Իսրայելի ռազմաօդային ուժերը գործողության մեկնարկից ի վեր Իրանի վրա հասցրել են ավելի քան 5000 հարված


    ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունը աճել է 4,9% – ով, Հայաստանում՝ 5.6% – ով

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]