Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին
իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց
միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների
համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի
վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝
խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը
համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն
կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս
ժամկետով: Սա ենթադրում է, որ Ադրբեջանին են փոխանցում նաև ասպես կոչված
«անկլավները», Արցախի կարգավիճակի հարցը բաց է թողնվում և լուծվում է ճանապարհների
ապաշրջափակման հարցը։ Միջանցքի մասին էլ խոսել է միայն Ալիևը և հայտնել, որ հետ է վերադարձնելու Ղարաբաղը և Զանգեզուրը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար,
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը Vesti.am-ի
հետ զրույցում հիշեցրեց, որ սպասվող նոր կապիտուլյացիոն պայմանգրի մասին ինքն ու իր
քաղաքական թիմակիցները խոսում են շուրջ 2,5 տարի։ «Երեկվա հայտարությունը կապիտուլյացիա
է։ Ամեն դեպքում դեռ պատրաստ փաստաթուղթ չկա և պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա։
Պետք է ժողովուրդը ոտքի կանգնի և ընդդիմությանը միայնակ չթողնի։ Հայրենիքը բոլորինն
է և, եթե բոլորը «թքած» ունեն հայրենիքի վրա, ոչ մի ընդդիմություն միայնակ ոչինչ անել
չի կարող։ Իշխանության ներկայացուցիչներին հարցրեք՝ ասեք, ա՛յ անասուններ, որ կապիտուլյացիա
եք ստորագրում, քվեարկելո՞ւ եք, թե՞ ոչ։ Ընդդիմությունն ամենապարզ, ամենաազնիվ ձևով
խոսում է ամեն ինչի մասին։ Զանգեք, հարցրեք՝ վավերացնելո՞ւ են այդ կապիտուլացիոն փաստաթուղթը։
Մեզ քվե տվողները, այո՛ կապիտուլացիայի հետ համաձյան չեն, դրա համար էլ մեզ հետ միասին
4-5 ամիս՝ արևի, և անձրևի տակ ամեն ինչ արեցին, ոստիկանության բժիններ բերման ենթարկվեցին,
բանտերում կալանավորված են, վնասվածքներ ստացան, հիմա էլ եռամսյա հավաքների շրջանակներում
սահման են պահում։ Իսկ իրենք ինչո՞վ են զբաղվում»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Զաքարյանը։









