Foto

Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս

Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է տեղում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական ​​​​առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն տալ։

Վրաստանի քաղաքացի Նոդարը (անունը փոխված է) պատմել է, որ աշխատանքային այցով էր գտնվում Թեհրանում։ Նրա խոսքով` հարվածներն անակնկալի են բերել իրեն։

«Նման ռմբակոծություն վաղուց չէի տեսել», – նշեց նա։

Այդ օրը նա Թեհրան-Թբիլիսի ուղիղ չվերթի տոմս ուներ, սակայն չվերթը չեղարկվել է օդանավակայանի փակվելու պատճառով։

«Օդանավակայանը փակ է, տոմսը կորավ։ Որոշեցինք ցամաքային ճանապարհով հասնել», – հայտնեց նա։

Նրա խոսքով՝ Թեհրանից մինչև սահման ճամապարհը երկու հոգու համար արժեցել է 40 դոլար։ Սակայն սահմանից մինչև Երևան հասնելու համար տաքսու վարորդները 210 դոլար (մոտ 80,000 դրամ) պահանջեցին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։