Foto

Ստոցկայա. «Կդիտեմ «Եվրատեսիլն» ու կերկրպագեմ Լազարևին»

«Եվրատեսիլ 2016»-ի ժյուրիի նախկին անդամ ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ամեն դեպքում, կհետևի մրցույթին և կերկրպագի Սերգեյ Լազարևին, հայտնում է vesti.ru-ն:  Վերջինս այս տարի մրցույթին մասնակցում է «You Аre Тhe Оnly Оne» երգով:

«Իհարկե, ես պետք է դիտեմ մրցույթն ու երկրպագեմ մեր մասնակցին, հիմա էլ նստած նայում եմ: Այս իրավիճակում ամենակարևորը, Եվրոպական հեռարձակողների միությունն իմ կողմից հեռարձակումը ժյուրիի քվեարկման գաղտնիության խախտում չի համարում»,-ասել է Ստոցկայան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները ռուսական ժյուրիի կազմից հեռացրել են Անաստասիա Ստոցկայային:

Եվրոպական հեռարձակողների միությանն այդ քայլին էր դրդել այն, որ «Periscope» սոցկայքում Ստոցկայան հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նա մեկնաբանում է Նիդեռլանդների ու Հայաստանի ներկայացուցիչների ելույթները: Ստոցկայան, սակայն, կարծում է, որ ինքը «Եվրատեսիլի» քվերակության գաղտնիությունը չի խախտել:

Ռուսաստանի ժյուրիի մյուս չորս անդամները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, հայտնում է tass.ru-ն:

Vesti.am