Ես ցնցված էի, երբ իմացա, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան, որպեսզի գազային գործարք կնքի վերջինիս հետ: Ադրբեջանը հարձակվել է ինքնիշխան պետության վրա՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն:
«Ի՞նչ իմաստ ունի թմբկահարել բարոյական արժեքները, երբ խոսվում է ռուսական գազի ներմուծումը դադարեցնելու մասին է՝ այն պարագայում, երբ մենք ճիշտ հակառակ դիրքորոշումն ենք բռնում Ադրբեջանի դեպքում, որն ագրեսիա է ցուցաբերում և հարձակվում Հայաստանի վրա: Ես խստորեն դատապարտում եմ Ուսուլա ֆոն դեր Լայենի այդ երկակի ստանդարտները»,-գրել է ֆրանսիացի սենատորը:









