Foto

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետը փոփոխվել է

Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը խաղողի մթերումների համար տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով։ Գործադիրը որոշումն ընդունեց այսօրվա նիստում:

Ինչպես նշված է հիմնավորման մեջ, այդ փոփոխության նպատակը խնդրին վերաբերող՝ ավելի վաղ ընդունված երկու որոշումների մեջ առկա անհամապատասխանությունն է:

Փաստորեն, 2019 թվականի փետրվարի 28-ին ընդունված որոշման նախագծով առաջարկվում էր տրամադրվող վարկերի մարման ժամկետը սահմանել մինչև 4 տարի, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը՝ ոչ ավել, քան 24 ամիս էր։ 2021թ. հուլիսի 15-ի որոշմամբ՝ խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկերը տրամադրվում են մինչև 3 տարի մարման ժամկետով և վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս:

Նախագիծը մշակմամբ Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ արդյունքում վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում խաղող մթերող և վերամշակող կազմակերպություններին հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը։