Foto

Չեֆերինն առայժմ մրցակիցներ չունի

Ալեքսանդր Չեֆերինը պատրաստվում է կրկին առաջադրվել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում կայացած Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի 84-րդ համագումարում։

«Այո, ես առաջադրվելու եմ ևս մեկ ժամկետով։ Արդեն ստացել եմ 55 աջակցության նամակ։ Միակ թեկնածուն ես կլինե՞մ։ Այսօր այդպես է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում ANSA-ն:

ՈւԵՖԱ-ի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։

54-ամյա Չեֆերինը ՈՒԵՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից։ Այդ պաշտոնում նա փոխարինել է ՄիշելՊլատինիին։ Իսկ 2019 թվականի փետրվարին Հռոմում կայացած ՈՒԵՖԱ-ի համագումարում նա վերընտրվել է չորս տարի ժամկետով։ ՈւԵՖԱ-ից առաջ նա գլխավորել է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան։