Վաղը Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում, ժամը 15:00-ին (տեղական ժամանակով) տեղի կունենա ՌԴ-ի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը: Այս միջոցառմանը նախագահ Պուտինի ծավալուն ելույթ է սպասվում։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից 27-ը հանրաքվեներ են անցկացվել: Քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմում սուբյեկտների ընդգրկմանը:
Աղբյուրը՝ yerevan.today









