Foto

Հայ շախմատիստներից լավագույնը Նարե Իսախանյանի արդյունքն է

Բաթումիում ավարտվել է մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին մասնակցած 28 հայ շախմատիստներից   ոչ մեկին չի հաջողվել մրցանակակիր դառնալ:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է ելույթ ունեցել Նարե Իսախանյանը, որը մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում վաստակած 7,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: 11-րդ տուրում Նարեն հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Սյուան Վան Յիին:

Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքը ցույց են տվել  մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում ելույթ ունեցած Վաչե Քոչարյանն (19-րդ տեղ) ու Ավետիք Արզումանյանը (31-րդ տեղ) և մինչև 12 տարեկան տղաների մրցաշարի մասնակից Արման Հարությունյանը (31-րդ տեղ), որոնք վաստակել են  7-ական միավոր: