Foto

Բոլոր «դափնիները» go to Նիկոլի քարոզչություն



Ընդամենը մի ամիս առաջ Նիկոլը մարդկանց համոզում էր, որ թոշակը թեկուզ 10 հազար դրամով բարձրացնելը ոչ մի իմաստ ու նշանակություն չունի: Նախ դա այն գումարը չի, որ թոշակառուի կյանքում բան կփոխի, բացի դրանից, Նիկոլը, փրփուրը բերանին, պնդում էր, որ թոշակառուն չգիտի, թե ի՞նչ անի այդ 10 հազարով: Հիմա հայտարարում է, որ որոշել են այդ 10 հազարը, այնուամենայնիվ, տալ թոշակառուներին: Կա՜մ այս ընթացքում հայկական դրամը դոլարին տվել-անցել է ու դրա գնողունակությունը մեծացել է, կ՜ամ թոշակառուն այս մի ամսվա ընթացքում Հարվարդն է ավարտել ու արդեն գիտի, թե ինչպես ծախսի այդ կոպեկները: Բայց, քանի որ ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը, ապա չոր մնացորդում սա տարրական ընտրակաշառք է, որ թոշակառուներին բաժանվելու է ապրիլի 1-ից: Սա էլ պատահական չէ, որովհետև ապրիլի 1-ին բարձրացված թոշակը մարդիկ ստանալու են մայիսի սկզբին՝ ուղիղ ընտրությունների նախաշեմին, և նույնիսկ չեն հասցնի հասկանալ, թե դրանով իրենց բյուջեի որ ծակը կարկատեն: ԲԱյց քվեարկության օրը հաստատ հիշելու են, որ Նիկոլը երեկ իրենց թոշակը բարձրացրեց:

Ի դեպ, 2026 թվականի բյուջեյով թոշակների բարձրացում նախատեսված չէ և հարց է ծագում՝ որտեղի՞ց փողերը: «Терзают мне смутные сомнения», որ Արևմուտքից, իբր ընտրությունների վրա արտաքին հիբրիդային ազդեցությունը չեզոքացնելու համար, ստացվող փողերը հենց այսպիսի նախընտրական «պերֆորմանսների» վրա են ծախսվելու:


Հ.Գ.

Ցավն այն է, որ այսքան ժամանակ Նիկոլի մտքի ծայրով էլ չի անցել թոշակյները 10 հազարով բարձրացնելը: Այդ ընդդիմությունն էր անընդհատ բարձրաձայնում ու ճնշում գործադրում: Իսկ հիմա բոլոր «դափնիները» go to Նիկոլի քարոզչություն