ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը.
«ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Ռուսաստանի Դաշնություն։ Նրանք, ովքեր բնակվում են կամ ճամփորդում Ռուսաստանում, անհրաժեշտ է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կան կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորություններ», - նշված է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։









