Foto

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն այսօր՝սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները։

Լավրովը և Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: