Ի՞նչ է պետություն ենք ստեղծել։ Հիմնական հարցն է, որի պատասխանը պիտի գտնենք։ 
Անկյունաքարը կառավարման համակարգն է, դրա արդյունավետությունը և կենսունակությունը։  Պետությունն արդյունավետ է լինում այնքանով, որքանով իր քաղաքացիները կամենում են ԿԱՌԱՎԱՐՎԵԼ նրա կողմից։ Սա հիմնական ցուցիչն է։
Մարդիկ պետության արդյունավետությունը ջանք-ներդում-արդյունք տրամաբնական շղթայով են գնատատում։ Ու դա արդարացի է։
Եթե մարդ օրը 20 ժամ աշխատում է, բայց չի կարողանում ընտանիքի հոգսը հոգալ՝ նրա համար պետությունը պետություն չի։
Եթե որևէ մեկն առաջնակարգ մասնագետ է, գիտնական, բայց չի կարողանում իրացնել իր կարողությունները՝ նա ուրիշ երկիր է ընտրում։
Եթե գործարարը ստեղծող է, բայց մեկը երկու չի դառնում՝ պետության նշանակությունը, արժեքը չի տենում։
Եթե մարդկանց վաստակն ու կարողությունները չեն գնահատվում՝ պետությունը օտար է դառնում։
Մեր նպատակը պետք է լինի արդյունավետ պետություն կառուցելը՝ ներքևից վերև։ 
Ընտրական համակարգը, կառավարման համակարգը, կառավարողներին փոխելը ոչ մի նշանակություն չունի, եթե արդյունավետ պետություն չես։
Արդյունավետությունը պարզ բիզնես սկզբունք է՝ ներդված ջանքերի ու ռեսուրսի և ստացված արդյունքի համադրությունն է։
Այդպես է բիզնեսում, մարդկային հարաբերություններում, քաղաքացի-պետություն փոխհարաբերություններում։
Զինվորը պետք է գնահատվի, աշխատավորը համարժեք վարձատրվի, հարկային ու ֆիսկալ քաղաքականությունը պետք է բիզնեսի շահութաբերության պայմաններ ապահովի, երկրին նվիրված որակյալ կադրերը պետք է արժանի գնահատվեն։
Նրանք ներդրում են անում (հոգևոր, մասնագիտական, նյութական)՝ արդյունքը պետք է համարժեք լինի։
Ահա թե ինչու են անարդյունավետ պետություններից մարդիկ լքում իրենց երկրները բոլոր ժամանակներում։
Պետության մասշտաբը փոքրացնենք մինչև համայնքի ու մեկ ընտանիքի չափով։
Մենք չունեք ու չենք ունեցել արդյունավետ համայնքներ։ Արյունավետ համայնքը տարվա կտրվածքով N չափով բյուջեի միջոցների իրացումը չէ։ Կոռուպցիայի կրճատումը, ծախսերի գերակայության փոփոխությունն դեռ արդյունավետություն չէ։
Ընտանիքում ամսվա աշխատվարձը ռացիոնալ ծախսելն արդյունավետ կառավարել չի նշանակում։
Բոլոր մակարդակներում արդյունավետությունը ջանք-արդյունք հարաբերակցությունն է՝ ճիշտ նպատակների վրա ֆոկուսված, արարող, դինամիկ կառավարումն է։
Իր հերթին, արդյունավետ կառավարման հիմքում արդյունավետ կադրերն են, արդյունավետ մարդիկ։
Դպրոցը լավն է լինում տնօրենի ու ճիշտ կադրերի շնորհիվ։ Նույնը բիզնեսում, բանակում և այլն։
Պատերազմում մեր պարտության պատճառն ու շարունակական անկման հիմքում սա է ու միայն սա։