Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հայտնում ՏԻՄ ընտրություններին քվեարկության մասնակիցների վերաբերյալ։ Ըստ 20։00–ի տվյալների՝ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում՝ 77,77%, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները՝ 27,20%:Հայաստանի 7 մարզերի 18 համայնքներում այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 50.47 տոկոսը: