Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ կրկին խոսել է միջանցքի մասով ադրբեջանական նկրտումների մասին:
Նա հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցք»-ը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է:
Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- նշել է Բայրամովը:









