Երեկ Եռաբլուրից ոստիկանության
տարբեր բաժիններ են բերման ենթարկվել զոհված զինծառայողների ծնողներ։ Նրանց իրավական
աջակցություն ցույց տալու է շտապել փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ով նաև ծնողների
պաշտպանն է «դավաճանության» հայտնի գործով։
-
Պարո՛ն
Հովհաննիսյան, Ոստիկանությունն ինչպե՞ս է պարզաբանել, ինչո՞ւ են ծնողները բերման ենթարկվել։
-
Չեն ենթարկվել
ոստիկանության օրինական պահանջին։
-
Իսկ ո՞րն
էր այդ օրինական պահանջը։
-
Այդ հարցի
պատասխանը ոչ մեկ չգիտի։ Տեսագրությամբ հստակ երևում է, որ մայրերից երեքը նստած են
նստարանի վրա, ոստիկանները մոտենում են ու առանց որևէ խոսք ասելու բերման են ենթարկում
և նստեցնում են մեքենան։ Ոչ թե իրավական, այլ ընդհանրապես, ոչ մի պահանջ չի ներկայացվում։
-
Դուք ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանության գործողություններին։
-
Իմ կարծիքով
ոստիկանության գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության
հատկանիշներ՝ լիազորությունների անցում, դիքի չարաշահում։ Մենք այսօր պետք է ծնողների
հետ հանդիպենք, քննարկենք՝ ներկայացնենք հանագործության
մասին հաղորդում։ Մի քանի ժամից պարզ կլինի։
-
Ծառայողական
քննություն է սկսվել, սա բավարա՞ր չէ ծնողների համար, թե՞ չեն վստահում անաչառությանը։
-
Եթե նույնիսկ
ծառայողական քննության ընթացքում հայտնաբերվեն խախտումներ, ապա անձը դրա համար ենթարկվում
է կարգապահական պատասխանատվության։ Մենք ներկայացնելու ենք հանցագործության մասին հաղորդում,
քանի որ առերևույթ տեսանելի է, որ խոսքը չի գնում միայն կարգապահական խախտման կամ զանցանքների
մասին։ Մեր կարծիքով այդտեղ տեղի է ունեցել հանցագործություն։ Ծնողներից երկուսը ստացել
են մարմնական վնասվածքներ։
-
Ոստիկանները
բաժնում որևէ կերպ փորձե՞լ են հիմնավորել իրենց արարքը՝ վերադասից ստացած հրաման և
այլն։
-
Ո՛չ։ Ես
այն տպավորությունը ստացա, որ ոստիկանները բարոյական ենթատեքստում, առանձնազրույցներում շատ հարցերում համաձայն էին
մեզ հետ և ցավում էն, որ ծնողները ներկայացել են ոստիկանության բաժիններ։ Սա ոչ պաշտոնական
խոսակցություններում, սակայն պարզ էր, որ ստացել են ցուցում և պետք է կատարեին։
-
Հույս
ունե՞ք, որ նման միջադեպն իրավական պատշաճ գնահատական կունենա։
-
Ծնողները
խորը հիասթափության մեջ և նրանք գտնում են, որ անգամ հաղորդում ներկայացնելն է ինքնանպատակ։
Նրանց գործողություններում հանցագործության հատկանիշներ կան, բայց արդյոք ծնորղները
կցնականան մտնել այդ քաշքշուկի մեջ։ Գիտե՞ք ինչքան են տանում բերում, իրենց վշտի հետ
կհամձայնվեն դրան գնալ, հատկապես, երբ առանձնապես մեծ հյուսեր չունեն։
-
Իշխանության
ներկայցուցիչների բերած ծաղկեպսակները նետելու համար ծնողները քրեական պատասխանատվության
կենթարկվե՞ն։
-
Ես քրեական օրեսգրքում չեմ տեսնում մի հոդված, որով հնարավոր լինի ծնողներին ենթարկել
քրեական պատասխանատվության։ Եթե կփորձեն նման վարույթ նախաձեռնել՝ շատ արագ մեր պատասխանը
կլսեք։









