Foto

«Սուրմալու»-ում կրկին արտակարգ դեպք է տեղի ունեցել. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


 Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային ասել է, որ, նախնական տվյալներով, երեք մարդ վիրավորվել է։