Foto

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել

ՌԴ նախագահ Վ․ Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։

Զորակոչի ենթակա են միայն այն քաղաքացիները, ովքեր ծառայել են ՌԴ զինված ուժերում, հաշվառված են պահեստազորում, ունեն որոշակի զինվորական մասնագիտացում և համապատասխան փորձ։ Զինվորական ծառայության զորակոչվածները հատուկ ռազմական գործողության փորձի հիման վրա պարտադիր լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։