Foto

Արա Աբրահամյանը նամակ է հղել Կոնստանտին Էռնստին՝ սեպտեմբերի 19-ի եթերի հաղորդավարների և մասնակից փորձագետների «անտեղյակության և ոչ կոմպետենտության» կապակցությամբ

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ է հղել Կոնստանտին Էռնստին նրա ղեկավարած Ռուսական առաջին ալիքի տեղեկատվական հաղորդաշարի սեպտեմբերի 19-ի եթերի հաղորդավարների և մասնակից փորձագետների «անտեղյակության և ոչ կոմպետենտության» կապակցությամբ:

Ռուսաստանի հայերի միության նախագահն իր նամակում խիստ անհանգստություն է հայտնել տարբեր հաղորդաշարերի ընթացքում դրևորվող հակայակական թրենդով և վճռական բողոք է ներկայացրել այդ հաղորդումներից մեկի բովանդակության կապակցությամբ:

«Հարգելի Կոնստանտին Լվովիչ, այս ուղերձի նպատակը, իհարկե, Ձեր կլողմից ղեկավարվող հեռուստաալիքով եթեր դուրս եկող անձանց անգրագիտության վերացումը չէ, բայց, մեր կարծիքով, Առաջին ալիքն արժանի է ավելի կոմպետենտ և պրոֆեսիոնալ հաղորդավարների և փորձագետների, ովքեր ի զորու կլինեն ոչ թե լսարանին վանել երկրի ղեկավարության կողմից վարվող Ռուսաստանի ազդեցության և հզորության վերականգնմանն ուղղված գծից, այլ ընդհակառակը՝  նպաստեն դրան»,- ասված է նամակում:

 

Աղբյուր