Foto

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «դատապարտեցին» 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ավելի վաղ, Բաքվում կազմակերպված այս շինծու դատական նիստին խոսքը տրվել էր պաշտպանական կողմին։ Պաշտպանական կողմի ելույթից, այդ թվում Վարդանյանի եզրափակիչ խոսքից հետո, նախագահող դատավոր Զեյնալ Ագաևը հարցրել է «դատավարության» կողմերին (մեղադրող և պաշտպանող կողմերին), թե արդյոք նրանք մտադիր են «դատավարությունից» հետո ներկայացնել «դատարանի վերջնական որոշման» նախնական տարբերակը։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է «դատավարության» ավարտի մասին և հեռացել խորհրդակցական սենյակ։