Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին: Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը»,-նշված է գրառման մեջ:









