Foto

Ընդդիմության օրակարգում միայն մեկ հարց կա՝ Փաշինյանի հրաժարականը․ Գեղամ Մանուկյան

Այսուհետ Փաշինյանին հարցեր տալն իմաստ չունի, օրակարգում միայն մեկ հարց է՝ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նրան սարսափեցրել է տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը, որոնք  ինքնաբուխ դուրս են եկել փողոց»,-նկատեց պատգամավորը։ Նա համոզմունք հայտնեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, այս միջադեպերը չէին լինի, այս պատերազմը չէր լինի։

«Ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ ոչ ոք իրավունք չունի մարդկանց ուղղորդել»,-ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում քաղաքացիների երեկվա հանրահավաքին։