Ազգային Ժողովում
Նիկոլ Փաշինյանի ելույթը մի լեյտմոտիվ ուներ՝ Հայաստանը անշեղորեն շարժվում է խաղաղության
օրակարգով, համաձայն է Ադրբեջանի բոլոր պահանջներին, բայց ադրբեջանցիները նորանոր պահանջներ
են առաջադրում և չեն ընդունում հայկական կողմի առաջարկությունները: Այսինքն Նիկոլ Փաշինյանը
բողոքում է, որ իրեն այդքան բաղձալի «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու դադար չեն
տալիս, որպեսզի կատարի իր խոստումներն ու անհետանա ասպարեզից: Հիմա՝ կա՛մ Փաշինյանը
ստիպված է տեղի տալ առկա պահանջներին, ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ոչ մի երաշխիք
չունենալով, որ կազատվի կաբալային պարտավորություններից, կա՛մ ամեն օր ու ժամ պետք
է սպասել ռազմական գործողությոնների, պարբերաբար տասնյակ զոհեր տալ և այնուամենայնիվ
շարունակել խաղաղություն մուրալ: Փաստացի փակուղի՝ որից դուրս գալու ճանապարհ չի էլ
նշմարվում: Բայց Նիկոլ Փաշինյանն ինքը չէր լինի, որ այս փակուղային վիճակը չշահարկեր
իր օգտին: Հիմա էլ դիմում է Ռուսաստանիւն և ՀԱՊԿ-ին, թե եկեք մեզ պաշտպանեք, որովհետև
մենք բանակ չունենք, զենք ու զինամթերք չունենք, իսկ եթե տարածաշրջանում երկարատև և
արժանապատիվ խաղաղություն եք ուզում, ապա եկեք ու կռվեք ինքներդ:
Հիմա մի նուրբ
նկատառում: Եթե Նիկոլը ձգտում է խաղաղության, ի՞նչ ակնկալիքով է դիմում Ռուսաստանին
և ՀԱՊԿ-ին: Ցանկանում է դաշնակիցների օգնությամբ Ադրբեջանին խաղաղությո՞ւն պարտադրել:
Բայց եթե խաղաղություն պարտադրելն օրակարգային է, էլ մուրա՞լն ինչ արժեք ունի: Հիմա
ռուսական կամ ՀԱՊԿ զորքը, որ գա Հայաստան, ի՞նչ խնդիր է լուծելու, հարձակվելո՞ւ է Ադրբեջանի
վրա: Կամ, եթե Ադրբեջանն իմանար, որ ռուսական զորքը կրակելու է իր ուղղությամբ, 44-օրյա պատերազմը կամ այս վերջին հարձակումը կլինե՞ր:
Բնականաբար՝ ոչ, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, թե ինչն է արձակել Ադրբեջանի ձեռքերը
և, եթե կարողանար սանձել նրան, ապա պատերազմն էլ չէր լինի: Սա շատ նման է Վլադիվոստոկի
օրեր առաջվա իրավիճակին, երբ նույն Փաշինյանն
ամբողջ աշխարհին «համոզում» էր, թե 44-օրյա
պատերազմը կորոնավիրուսի հետևանք էր:
Այնպես որ՝ ամբողջ
աշխարհի համար ավելի հեշտ ու ձեռնտու է հիմա Ադրբեջանին մի քանի օրով կամ շաբաթով համոզել
չկրակել, քան թե խաղաղություն պարտադրեն նրան: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ձգտում
է խաղաղության, ապա պետք է ժամանակին անյպես վարվեր, որ իրեն համոզեին: Ցավոք՝ նրա
առաքելությունն այլ է և մշակվում է մեր թշնամիների գլխավոր շտաբներում:









