Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական թիմը այս երկու տարին ծափահարում են թուրքերին և շարունակում են այդ ծափերով երկիրը հանձնել։ Այս մասին ընդդիմության կազմակերպած քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «ՔՊ-ն ծափերով կդիմավորի ընդդիմության վերադարձը խորհրդարան».
«Իշխանությունը մի ձեռքով փորձում է սպառնալ, որ մանտադներից կզրկի մեզ, մյուս ձեռքով փորձում են իրենց խելքով մեզ սիրաշահել, որ գնանք և մասնակացենք հանրության օրակարգի հետ կապ չունեցող կեղծ իմիտացիոն քննարկումների։ Դուք մեզ տեսնելու եք խորհդարանում, բայց տեսնելու եք՝ մեր օրակարգով»,- ասաց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հայտարարեց՝ «Դիմադրության» շարժումը վճռորոշ ժամանակաշրջանում պատմական առաքելություն է կատարել և կանխել է մի շարք շատ լուրջ խնդիրներ.
«Շարժումը ընթացքի մեջ է, եթե այն չլիներ, այսօր կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ, շարժումը շատ հարցեր կանխել է, մի շարք լուրջ արձանագրոմներ արել է, և պետք է շարունակենք առաջ գնալ »,-ասել է Սաղաթելյանը։









