Foto

Էդգար Ղազարյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե

«Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե: Այս պահին նա գնում է ՀՀ քննչական կոմիտե, գրում է ArmLur.am-ը։

Ըստ աղբյուրի՝ նրան հրավիրել են հարցաքննության ծանր վիրավորանքի մասով հարուցված քրեական գործով։

«Նա իշխանական ուսապարկերին էր հիշատակել իր խոսքում: Ի դեպ, մեկ տարի առաջ ընդունված վիճահարույց օրենքն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական կազմակերպությունների եւ միջազգային հանրության դժգոհությունը։ Փորձագետները մշտապես ասում էին, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։ Արդյունքում այս տարվա հուլիսի 1-ից հետո Ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, բայց նախկինում հարուցված քրեական գործերը հերթով դեռ շարունակում են քննվել»,-գրում է աղբյուրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։