Foto

Ադրբեջանը Քարվաճառում էական ուժեր է կուտակել․ Ալեն Ղեւոնդյան

«Ասել, որ դա անմիջական կորելացիայի մեջ է հնարավոր կարճաժամկետ ռազմական գործողությունների նախաձեռնման հետ, ձեռնպահ կմնամ, բայց այդ լուրերը առավելապես անձնական ոչ պաշտոնական խողովակներով են գալիս եւ ցույց են տալիս այն պարզ իրականությունը, որ Ադրբեջանը ունի մեծ հավակնություններ եւ կապված ռուս-ուկրաինական ճակատում գործողությունների ընթացքի հետ, որոշակի պարբերականությամբ այդպիսի քայլեր ձեռնարկելու է, որովհետեւ, այնուամենայնիվ, կա Սյունիքի միջանցքի խնդիր, որը Թուրքիայի հետ փորձելու են համատեղ լուծել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում մինչեւ 50 տարեկան տղամարդկանց՝ երկրից ելքի արգելքի վերաբերյալ տեղեկություններին։

Նրա արձանագրմամբ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, չեն կարողանալու դիվանագիտական ճանապարհով լուծել։

«Հայաստանի դիմադրության բացակայության պայմաններում նրանք Նախիջեւանի եւ Քարվաճառի կողմից ճեղքման հնարավորություն կարող են ստանալ»,- ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը Հայաստանից դեպի Արցախ ճանապարհը շատ արագ հենց այնպես չփոխեց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։