Foto

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ: Այս մասին հայտնում են կուսակցությունից:


Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀԿ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչները:


Անմիջական միջավայրում նախագահ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:


Երիտասարդ հանրապետականները շնորհակալություն են հայտնել կուսակցության նախագահին` անկեղծ զրույցի համար և վստահեցրել, որ պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու ունակություններն առավելագույնս ծառայեցնելու պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում: