Foto

Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար (Science Camp): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


Նախագահը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։


Թեմատիկ տաղավարներում ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները:


Գիտության ճամբար ծրագիրն անցկացվեկու է մինչև սեպտեմբերի 11-ը: