Foto

Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը լքել է Նուր-Սուլթանը` երկրի իշխանությունների պահանջով

Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկին լքել է հանրապետությունը` Ղազախստանի իշխանությունների պահանջով։

Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավիճակին ծանոթ «աղբյուրը»։

«Ուկրաինայի դեսպանը, ով կոչ էր անում «սպանել ռուսներին», լքել է Ղազախստանը՝ երկրի իշխանությունների պահանջով։ Նա առավոտյան լեհական ավիաընկերության չվերթով թռավ Վարշավա»,- ասել է նա:

ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ իրավական գնահատական ​​կտան ուկրաինացի դիվանագետի խոսքերին։