Բժիշկները անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով, խորհուրդ են տվել նրան բժիշկների հսկողության տակ լինել, հայտնել են Բուքինգհեմյան պալատից.
«Թագուհու բժիշկները մտահոգված են Նորին Մեծության առողջությամբ և նրան խորհուրդ են տվել մնալ բժիշկների հսկողության տակ»,- ասվում է պալատի տարածած հաղորդագրության մեջ։









