Կրեմլում «Պանամական փաստաթղթերը» գողացված են համարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է «РИА Новости»-ն:
«Պանամական փաստաթղթերը գողացված փաստաթղթեր են. իրերը պետք է իրենց անուններով կոչել»,-ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ «օֆշորներն անօրինական ինչ-որ կատեգորիայի չեն առնչվում»: Նա նշել է, որ չի փորձել Պանամական փաստաթղթերը կապել ապաօֆշորացման գծի հետ:
«Մի բան է ապաօֆշորացնել ռուսական տնտեսությունը, չնայած, գիտեք, որ օֆշորները ոչ մեկը չի արգելել, և դրանում ապօրինի ոչինչ չկա, կարևոր է դա հիշելը: Ապօրինի է համարվում հարկերից խուսափելը»,-հայտնել է նա:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը մայիսի 9-ին հրապարակել է «Պանամական արխիվի» մի մասը։ Բացահայտվել է 6 հազար ռուսաստանցիների կապն օֆշորների հետ։
Vesti.am