Foto

Հայաստանի, ԵՄ-ի և դրա անդամ պետությունների միջև ստեղծվելու է ընդհանուր ավիացիոն գոտի. նախագիծ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է՝ ավիաընկերությունների միջև խտրականության բացառման և վարչական ընթացակարգերը նվազագույնի հասցնելու միջոցով: Համաձայնագրի կնքման արդյունքում կողմերի ավիափոխադրողների միջև ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ, ինչի նպատակով իրականացվել է իրավական դաշտի մոտարկում (անցումային դրույթների պահպանման հնարավորությամբ):

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի՝ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա  Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։

Համաձայնագրի վավերացմամբ և ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ։