Foto

Պուտինը հայտնել է՝ ԼՂ հարցով Փաշինյանի հետ մշտական կապի մեջ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Մենք Ձեզ հետ մշտական ​​կապի մեջ ենք, և՛ պարբերաբար հանդիպում ենք, և՛ հեռախոսով խոսում ենք ընթացիկ արդիական հարցերի շուրջ… Իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է. անընդհատ խոսում ենք Ձեզ հետ այս մասին, մշտական ​​շփման մեջ ենք»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովին Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: