Foto

Նույնիսկ թուրքական այս անբարեհաճ մթնոլորտում հայկական դպրոց և կրթություն կա. Սրապիոնյանը՝ բուհերը տեղափոխելու մասին

Կառավարության ղեկավարն օրերս հայտարարեց բուհերն Աշտարակ քաղաք տեղափոխելու մասին: Առաջարկն հանրության համար այնքան էլ ընդունելի և սպասելի չէր՝ քաղաքի դիմագիծը փոխելուց միչև ենթակառուցվածքներ և երթուղային անհարմարություններ, ուսանողների աշխատելու և պրակտիկայի հնարավորությունից միչև քաղաքական պատճառներ: Հասարակությունն ակադեմիական քաղաքի գաղափարին պատրաստ չէ: Բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանն այլ մտավախություն ունի. «Անհեթեթ միտք է, անհեթեթ պատճառաբանությամբ՝ թե ուրիշ տեղ պետական հողատարածքներ չկան: Նախարարի անհեթեթ մեկանբանությունը՝ թե Աշտարակի տարածքը մի պատճառաբանեք, դա խոսելու նյութ չի: Ասում է, թե այնտեղ էլ կարելի է լավ կրթություն տալ,  ես էլ ասում եմ Համզաչիմանում էլ է հնարավոր լավ կրթություն տալ: Խնդիրն այստեղ տարածքը չէ, բուհերը մայրաքաղաքի դիմագիծն են, այստեղ ավանդույթներ կան: Երբ քաղաքը նախագծում էր՝ Թամանյանը սրանց չափ ուղեղ ու միտք ուներ, որ կենտորնում էր նախագծում: Սա կոլեկտիվ և ընդհանրական մոտեցում ստեղծելու քաղաքականություն էր: Հիմա սրանք դա ցրում են, գիտակից մասան հանում են քաղաքից, որ ինչ ուզեն անեն: Նրանց հիմնական նպատակը հայն ու հայկականությունը ոչնչացնելն է՝ բացարձակ հայտարարում եմ: Նույնիսկ թուրքական այս անբարեհաճ մթնոլորտում հայկական դպրոց և կրթություն կա»:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան