Foto

Հանցագործությունների աճի հոգեբանական կողմը. բացատրում է մասնագետը

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 20963 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5237-ով կամ 33 տոկոսով: Վիճակագրության կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 1562-ով կամ 70 տոկոսով: Սպանությունները 33-ից դարձել են 163, աճը՝ շուրջ 5 անգամ: Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 2669-ով կամ 81 տոկոսով, և այլն: Միայն անկում կա կոռուպցիոն բնույթի հանցագործություններում: Դրանք նվազել են 71-ով կամ 13 տոկոսով: Vesti.am–ը, խնդրի հոգեբանական կողմը հասկանալու համար, հարցեր է ուղղել քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանին:

-          Պարո՛ն Մադաթյան, հանցագործությունների կտրուկ աճն ի՞նչ գործոններով կարելի է պայմանվորել:

-           Վերջին տարիներին ձևավորվել է ամենաթողություն և որքան հնարավոր է ստորացվել օրենքի և ոստիկանության դերը։ Նման տեսարանը սպասելի էր: Օրենքն ու ոստիկանությունն այսօր, իրենց գործառույթով զբաղվելու փոխարեն, ավելի շատ զբաղված են իշխանության ներկայացուցիչների անվտանգության ապահովմամբ: Այս նույն իրավիճակը նաև ԱԱԾ-ում է:

-          Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ քաղաքացին, տեսնելով, որ օրենքն իր պաշտպանը չէ, գնում է սեփական հաշվեհարդարի:

-          Հիմա կա անպատժելիության միջավայր և քաղաքացին փորձում է ինքն իրենով ինչ-որ հարցեր լուծել: Ինքադատաստանի միջոցը կիրառելի է դառնում, քանի որ ՀՀ-ում այսօր օրենքները չեն գործում բոլորի համար հավասարության սկզբունքով:

-          Եթե այլ տեսանկյունից դիտարկենք, գո՞ւցե 5 կամ 1 տարի առաջ համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործել, իսկ հիմա ողջ ներուժը կետրոնացած է հնացագործություններ բացահայտելուն:

-          Այստեղ այլ խնդիր կա՝ հանցագործությունները չեն բացահայտե՞լ, թե՞ չեն եղել: Չեմ կարծում, որ նախորդ իշխանությունները հանցագործությունների թվի ավելացման նպատակ են ունեցել: Մենք ունեք անոմալ աճ ընտանեկան բռնությունների թվի ավելացման, կենցաղային բնույթի, մահվան ելքով ավտովթարների և այլն: Սա պետք է ունենա տրամաբանական հիմք և դա մենք չպետք է ման գանք ժողովրդի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ պետությունն իր դերում չէ և չի կարողանում իր քաղաքացիների անվտանգությունն ապահովել:

-          Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 81 տոկոսով: Սա վերջին 5 տարիների իրադարձությունների հոգեբանական հետևանք կարո՞ղ ենք համար: Օրինակ՝ պատարազմից մնացած ագրեսիա և այլն:

-          Չեմ կարծում, որ պատերազմից թողած հետքն այս միջավայրում որևէ դեր ունի: Միևնույն ժամանակ կարող ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ կա մարդ, ով պատերազմի և 5000 զոհերի  անմիջական մեղավորն է, և դեռևս շարունակում պաշտոնավարել ու լկտիաբար ասել, որ ամեն ինչ նորմալ է, ապա մարդն էլ կկարողանա իր միջավայրում ինչ-որ մեկին սպանել և դրանից հետո պատիժ չկրել: Գուցե վատ օրինակ է, բայց 81 տոկոս աճն արդեն պետք է կարմիր լույս վառեր և պետությունը պիտի լուրջ մտածեր դրա մասին, թե ինչի՞ հետևանքով ունենք սա, ինքը որտե՞ղ է թերացել:

-          Գուցե՞ իշխանությունը սեփական օրինակով պետք է ցույց տա օրենքի գերակայությունը և այդժամ գո՞ւցե քաղաքացին գնա ընդօրինակման: Առօրյաում տեսնում ենք, որ նախարաը լրագրողի է ծեծում, ԱԺ-ում պատգամավորները բռունցքներով են խնդիրներ հարթում, ԱԺ-ում գրեթե չկա մի պատգամավորը, որ որևէ քրեական գործով ինչ-որ կարգավիճակ չունենա, վարչապետի շարասյունը ողբերգական վթարի պատճառ է դառնում և այլն:

-          Այո՛, մենք չունենք օրինապաշտ իշխանություն, որ շարժվում է օրենքով, որը տեսնելով էլ քաղաքացին օրինակ վերցնի: Կար շրջան, որ մարզերի ամբողջ ոստիկանությունը կետրոնանում էր Երևանում՝ ցույցերով զբաղվելու՝ իրենց հիմնական գործառույթը մի կողմ դրած: Պարզ է, որ այդ  ընթացքում հանցագործների համար լավ ժամանակ է ձևավորվում: Բնական է, որ այդ շրջանում հանցագործությունների դեպքերը պետք է ավելանան: Տան ղեկավարն իրեն ինչպես պահեց, այդպես էլ պահում են անդամները: Եթե տան ղեկավարի շարասյունը հղի կնոջը վրաերթի է երթարկում՝ մահվան ելքով, և որևէ մեկը կալանավորված չէ, ավելին՝ դրա մասին նույնիսկ չի խոսվում և չգիտենք՝  սա իրավական գնահատականի կարժանանա՞, թե՞ ոչ, ապա կարող եմ ես հասկանալ՝ ինչո՞ւ Պողոսյան Պետրոսը Մարալիկից չի կարող մարդուն վրաերթի ենթարկել և հանգիստ անպատիժ պտտվել: Սրանում տարբերություն կա՞: Նիկոլ Փաշինյանը հատարարել է, որ 3 մլն վարչապետ կա, հետևաբար մարալիկցին էլ է վարչապետ և կարող  է վրաերթի ենթարկել, կնոջը ծեծել, հարևանին սպանել և դրա համար անպատիժ մնալ։ Ի դեպ, սրա օրինակը կառավարութունը տվել է: Հոգեբանորեն մարդը հասնակում է, որ Հասայտանում օրենքը ստորադասված է անձի կարևորությանը: Ուզում եմ հիշեցնել, որ մինչ իշխանափոխությունը մենք համարվել ենք աշխարհի ամենաապահով երկրներից մեկը:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան