ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ Ռուսաստանը չպետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչության հովանավոր, Ջո Բայդենը պատասխանել է՝ «Ոչ»։
Ուկրաինայի իշխանությունը պահանջում է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն։ Նշված նախաձեռնությանը կողմ է նաև ամերիկացի օրենսդիրների մի մասը։
Կուբան, Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան պաշտոնապես ճանաչվել են որպես ահաբեկչության հովանավոր ԱՄՆ-ի կողմից։









